Թբիլիսիի քաղաքապետը քաղաքային խորհրդի նիստին ներկայացել է իր սիրելի շան հետ

Քաղաքապետի շան անունը Տիֆանի է։ Կախա Կալաձեն նրա համար հատուկ տարածք է առանձնացրել քաղաքապետարանում, որտեղ պաշտոնապես ապրում է Տիֆանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի- Sputnik. Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային խորհրդի նիստին ներկայացել է իր շան հետ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

Դեպքը տեղի է ունեցել այսօր։ Շունն ազատ զբոսնել է նիստերի դահլիճում, մինչ իր տերը քաղաքային կառավարման կարևոր հարցեր էր քննարկում։

Շան ձագուկին, որն այժմ պաշտոնապես բնակվում է Թբիլիսիի քաղաքապետարանում, Տիֆանի են կոչում։

Քաղաքապետ Կախա Կալաձեն փետրվարի 13-ին այցելել էր կենդանիների մոնիտորինգի գործակալության հատուկ կացարան և որոշել հոգ տանել այդտեղ ապրող շներից մեկի մասին։ Լրագրողներին նա հայտնել էր, որ այսուհետ իր նոր ընկերուհին, ում Տիֆանի են անվանել, կբնակվի քաղաքապետարանում։

Հայտնի է, որ Կալաձեն շների սիրահար է։ Նա իր ամառանոցային առանձնատանը մի քանի ցեղական շուն է պահում։