ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը 2018 թվականի ապրիլի 24-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Վոլգոգրադից դեպի Երևան։ Այս մասին տեղեկացրել է «СоцИнформБюро»-ն` հղում կատարելով Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի ծառայությանը։ Ըստ ծառայության հաղորդած տեղեկության` թռիչքները կիրականացվեն երեքշաբթի օրերին։
Օդանավը Վոլգոգրադից դուրս կգա ժամը 21:45-ին, իսկ Երևանից`19:45։ Թռիչքը կտևի երկու ժամ։ Այս պահին տոմսերն արդեն վաճառվում են։