Գայանե Սահակյան
© Sputnik
Վրաստանում բռնկված կարմրուկի վարակը, որն արդեն 1 երեխայի կյանք է խլել ու ընդգրկել է ավելի քան 200 մարդու, մեր երկրին չի սպառնում։
«Դա մեր բնակչության բարձր պաշտպանվածության և կոլեկտիվ իմունիտետի հաշվին է։ Այդ իմունիտետը պայմանավորված է պատվաստումների ներգրավվածության բարձր մակարդակով և 2007թ-ին իրականացված լրացուցիչ պատվաստումներով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Այսօր Հայաստանում վարակի կասկածելի մեկ դեպք կա, որը գտնվում է լաբորատոր ուսումնասիրությունների փուլում։ Վարակը Հայաստան է բերվել Ռուսաստանից, որտեղ 40 տարեկան քաղաքացին շփվել է վարակակիր ծանոթների հետ։