Աստղիկ Ավետիսյան
© Sputnik
«Լրատվամիջոցները պետք է պահպանեն տվյալ կառույցի համար սահմանված կանոնակարգը և լրագրողական էթիկայի կանոնները` պետական գերատեսչություն մուտք գործելուց համապատասխան թույլտվություն ստանալով։ Տեսանյութով հետևելով Զարուհի Փոստանջյանի և լրագրողների մուտքին քաղաքապետարան` իմ տպավորությունն այնպիսին էր, որ նրանք քաղաքապետարանի ծառայողական մուտքից են մտնում»,- ասում է Աստղիկ Ավետիսյանը։
Ըստ նրա` իր հերթին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն անձամբ չպետք է խոչընդոտեր լրագրողների աշխատանքը, դա իր իրավասությունը չէ։ Դրանով պետք է զբաղվեն անվտանգության աշխատակիցները։