ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Ադրբեջանի նախարարն Իրանում կարող է քննարկել նաև Իսրայել կատարած այցը»

Իրանի պաշտպանության նախարարը փետրվարի 21-22-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում նշում է, թե ինչ թեմաներ կարող են քննարկվել Ադրբեջանում։
Sputnik
Արտյոմ Տոնոյան

Տոնոյանի խոսքով` Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հերթական այց կկատարի Ադրբեջան։

Նրա խոսքով` պաշտպանության նախարարների այցը սովորաբար պլանային է լինելում։

«Եթե փորձենք ավելի խորքային դիտակել խնդիրը` հաշվի առնելով, որ ամիսներ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր երկրի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեց Իսրայել, կարծում եմ, որ կարող է քննարկվել նաև այդ հարցը»,- նշեց Տոնոյանը։