Կարճատև տեղումներին` վերջ. եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-24-ն աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Փետրվար — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-24-ն աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: