ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայտնի ռուս հաղորդավարուհի և պրոդյուսեր Թինա Կանդելակին համեմատել է Երևանում ծնված ռուսաստանցի լուսանկարիչ Իլյա Վարդանյանին Աստծո հետ։ Այդ մասին Կանդելակին գրել է Instagram-ի իր էջում։
«Լույս է տեսել իմ հարցազրույցը @Instylerussia-ում։ Շնորհակալություն աշխատանքային խմբին։ Ֆոտոսեսիան շատ արագ և պրոֆեսիոնալ իրականացվեց։ Լավ հարցազրույց, բովանդակային զրույց։ Դե, իսկ Վարդանյանն ասես Աստված լիներ», — մակագրել է Կանդելակին իր և Վարդանյանի լուսանկարը։
«Թինա, ես միշտ ուրախանում եմ ձեր մեկնաբանություններով… Դուք պրոֆեսիոնալ եք ամեն ինչում։ Դուք նույն մակարդակի եք, ինչ Վարդանյանը… այսինքն` աստվածային… Լուսանկարում հիանալի տեսք ունեք… Դուք այնքան արագ եք մտածում և խոսում, որ, կարծում եմ, Ձեզ հարկավոր է ներառել Գինեսի ռեկորդների գրքում», — գրել է բաժանորդներից մեկը։
Կանդելակիի նկարահանումների մասին հայտնի է դարձել դեռ 2018թ-ի հունվարին այն բանից հետո, երբ Թինան տեսանյութ էր հրապարակել։ Տեսանյութում Կանդելակին նկարահանումներից հետո շփվում է Իլյայի հետ և պարզում, որ երկուսն էլ հայկական և վրացական արմատներ ունեն։ Իլյան և Թինան հումորով զրուցում են միմյանց հետ` փորձելով պարզել, թե «ո՞վ է ավելի հզոր»` հայե՞րը, թե՞ վրացիները։ Ի վերջո նրանք եզրահանգում են` հայ վրացիները։
Թինա Կանդելակին ծնվել է 1975 թվականի նոյեմբերին Թբիլիսիում։ Հայրը` Գիվի Կանդելակին, տնտեսագետ է։ Մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բուժաշխատող։