Սիցիլիայում տասնամյա աղջկա ծնողները պարտադրում էին նրան մարմնավաճառությամբ զբաղվել

Աղջկան վաճառում էին 25 եվրոյով` հիմնականում տարեց տղամարդկանց։ Մեկ անգամ նրան անգամ 78-ամյա թոշակառուի են առաջարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Սիցիլիայի ոստիկանությունը ձերբակալել է ամուսնական զույգի` կավատության և բռնի սեռական հարաբերությունների դրդելու մեղադրանքով։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` Պալերմոյի իրավապահ մարմինների տվյալներին հղում կատարելով, ամուսինների զոհը իրենց տասնամյա դուստրն է։

Անչափահաս աղջկան առևանգել են ու փորձել են բռնաբարել. նա դիմադրել է

Ծնողներից բացի, ձերբակալվել են նաև երկու տղամարդ, որոնք սեռական կապի մեջ են մտել աղջկա հետ։ Հետաքննությունը սկսվել է 2017 թվականի ամռանը։ Ոստիկանները գյուղական ճանապարհին կայանած մեքենայում տարեց տղամարդ ու փոքր աղջկա էին նկատել։

Հետաքննությամբ պարզվել է, որ հաճախորդների հետ դստեր հանդիպումները մայրն էր կազմակերպում։ Հայտնի է երկու տղամարդկանց ինքնությունը, ովքեր երեխայի հետ սեռական կապի մեջ են մտել։ Նրանցից մեկը գյուղատնտեսական ոլորտի 61-ամյա աշխատակից է, մյուսը` 78-ամյա թոշակառու։

Ծնողներն աղջկան վաճառել են 9-25 եվրո գումարով։

Ծնողներն ու հաճախորդները ձերբակալված են, իսկ աղջկա հետ աշխատում են հոգեբանները։