Bafta 2018. Հոլիվուդի աստղը փայլել է Արա Վարդանյանի զարդերով

Ամերիկահայ դիզայների հիանալի զարդերը ընտրել էր անկրկնելի Ջեմմա Արտերտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Լոնդոնում նախօրեին տեղի է ունեցել Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի Bafta Awards 2018 մրցանակների հանձնման հեղինակավոր արարողությունը։ Շատ կինոաստղեր մրցանակաբաշխությանը ներկայացել են սև գույնի հագուստով` աջակցելով կինոինդուստրիայում սեռական ոտնձգությունների դեմ Time's up և Me Too արշավին։

Բոլոր հյուրերը մանրակրկիտ աշխատել էին իրենց կերպարների վրա, սակայն թագավորական Ալբերտ հոլում ամենավառ և քննարկվող աստղը, ըստ ավանդույթի, Անջելինա Ջոլին է եղել։ «Բրիտանական Օսկարի» կարմիր գորգի վրա դերասանուհին հայտնվել է Ralph & Russo սև թավշյա զգեստով` ոչ մեծ շլեյֆով և խոր կտրվածքով։ Նա միջոցառմանը եկել է իր ընկերուհու` իրավապաշտպան և գրող Լուն Ունի ուղեկցությամբ։

Актриса Анджелина Джоли на церемонии вручения премии BAFTA (18 февраля 2018). Лондон, Великобритания

Գեղեցիկ սեռի մյուս ներկայացուցիչներից իր զգեստով տարբերվել է նաև Քեմբրիջյան դքսուհին։ Քեյթ Միդլթոնը հայտնվել է մուգ կանաչ զգեստով, քանի որ արքայական տան կանոնների համաձայն, նա պետք է չեզոքություն պահպանի և չի կարող իր քաղաքական հայացքներն արտահայտել ու մասնակցել նման արշավների։ Քեյթը մյուս կանանց հետ համերաշխությունն արտահայտել է սև ժապավեն–գոտու միջոցով։ Նա ընտրել է իր սիրելի դիզայներից մեկի` Ջենի Պեքհեմի զգեստը։

Принц Уильям и Кейт Миддлтон на церемонии вручения премии BAFTA (18 февраля 2018). Лондон, Великобритания

Մրցանակաբաշխության ժամանակ շատ էլեգանտ տեսք է ունեցել թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի Ջեմմա Արտերտոնը։ Ինչպես հաղորդում է Dailymail–ը, նա ընտրել է դիզայներ Ալբերտ Ֆերետիի զգեստը և ոսկերչական զարդերի հայտնի ամերիկահայ դիզայներ Արա Վարդանյանի զարդերը։

Джемма Артертон на церемонии вручения премии BAFTA (18 февраля 2018). Лондон, Великобритания

Հիշեցնենք, որ Վարդանյանի թանկարժեք զարդերի հավատարիմ երկրպագուներից մեկը բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Քեյթ Մոսն է, որը բազմիցս հայտնվել է հայ ոսկերչի զարդերով։ Վարդանյանի զարդերը կրում են նաև դերասանուհի Պենելոպա Քրուզը և սուպերմոդել Նաոմի Քեմփբելը։