Թեթևատլետ Լևոն Աղասյանը Ստամբուլում չեմպիոն հռչակվեց

Հայ մարզիկը երկրորդ անգամ է հաղթում Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ստամբուլում ընթացող թեթև աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի մրցումներում առաջին տեղը գրավեց թեթևատլետ Լևոն Աղասյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիան։

Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աղասյանը եռացատկի մրցումներում 16.35 մետր արդյունքով արժանացավ ոսկե մեդալի:

Նշենք, որ հայ մարզիկը երկրորդ անգամ անընդմեջ հաղթում է Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում:

Հայ եռացատկորդը հետևում է թողել Բուլղարիայի պատվիրակներ Մոմչիլ Կարիլիևին (16.27) և Ռոմեն Դիմիտրովին (16.21):

Առաջնությանը մասնակցում են Հայաստանի 11 մարզիկ: