Կիևում առևանգված հայ գործարարին ազատեցին

Հանցագործը տղամարդու բարեկամներից 500 հազար դոլար փրկագին էր պահանջել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Կիևում ազատել են մի քանի օր առաջ առևանգված հայ գործարար Սուրեն Մամոյանին։

Հայր ու որդի ծեծել են ոստիկանության աշխատակցին, հետո նրան մեղադրել աղջկա բռնաբարության մեջ

Չարագործները փետրվարի 6-ին առևանգել էին Կիևի գործարարին և տարել անհայտ ուղղությամբ։

Երկու ավտոմեքենաները, որոնցով իրականացվել էր հանցագործությունը, այրել էին հանցանշանները վերացնելու համար։

Հետագայում հանցագործները կապ էին հաստատել գործարարի բարեկամների հետ և 500 հազար դոլար փրկագին պահանջել, հայտնում է «Լևի բերեգը»։

Հատուկ գործողությունների արդյունքում փետրվարի 17-ին գործարարին հաջողվել է ազատել, իսկ ենթադրյալ հանցագործներին` կալանավորել։ Հայտնի է, որ Մամոյանը Ուկրաինայի քաղաքացի է։

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա հայերի առևանգման երկրորդ դեպքն է Կիևում։ 2017 թվականի նոյեմբերի վերջին հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ առևանգել են գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն` Արմանին։ Նրան բաց էին թողել այս տարվա հունվարին։