Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին խնդրում է օգնել իրեն

«Արսենալի» խաղացողը որոշել է հաշվի առնել երկրպագուների կարծիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներից «խորհուրդ է հարցրել», թե որ համարով խաղա Եվրոպայի լիգայում։

Հայ ֆուտբոլիստը Instagram-ում հրապարակել է 77 համարի մարզաշապիկով իր լուսանկարը` հետևյալ մակագրությամբ. «Ո՞ր համարը կնախընտրեք Մխիթարյանի համար և ինչու՞»։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Շվեդիայում կայացած ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր Արսեն Վենգերի թիմի հաղթանակով` 3։0 հաշվով, իսկ 84-րդ րոպեին դաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը դարձել էր երկու գոլային փոխանցումների հեղինակ։