Դանակահարություն Երևանում. ոմն Ռուդիկը դանակահարել է 45 տարեկան տղամարդուն

աշինջաղյան փողոցում տեղի ունեցած դանակահրությունից հետո վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է դանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Փետրվարի 18-ին, ժամը 18.20-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1973 թ. ծնված Մանաս Վ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեկնած օպերատիվ խմբին Մանաս Վ.-ն ասել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 196 հասցեի մոտ իր ծանոթ ոմն Ռուդիկ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր աջ ազդրին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուդիկը 1972 թ. ծնված Հովհաննես Ա.-ն է, որը ժամը 20.00-ին Բաշինջաղյան փողոցի թիվ 191 շենքի մոտից, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել բաժին:

Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն: