Երևանում հարձակվել են ՎՏԲ բանկի մասնաճյուղի վրա

Քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել ВТБ բանկի` Երևանի Բաղրամյան պողոտայում գործող մասնաճյուղի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Փետրվար — Sputnik. ՀՀ ոստիկանությունը 16։00–ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում գործող ՎՏԲ մասնաճյուղի վրա հարձակվել են։

Sputnik Արմենիային այս տեղեկությունը հաստատեց բանկի աշխատակիցներից մեկը` հավելելով, որ բանկի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել հարձակման հետևանքով։

Մեր տեղեկությունները հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչության աշխատակին Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ՎՏԲ-ից ահազանգը ստանալուն պես ոստիկանները մեկնել են դեպքի վայր և այս պահին աշխատում են տեղում։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: