Հայ քիքբռնցքամարտիկը հոլանդացուն նոկաուտ արեց և դարձավ աշխարհի չեմպիոն. տեսանյութ

Գրիգորյանի և Գրոնարթոյի նախորդ հանդիպումը Փարիզում էր, 2017թ.–ին։ Այն հայ բռնցքամարտիկի համար անհաջող ավարտ ունեցավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի –Sputnik. Չիկագոյում կայացել է հայազգի քիքբռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանի մենամարտը Մուրթելեմ Գրոնարթոյի հետ։

Ինչպես տեղեկացնում է Hemmers Gym–ը, արդեն հանդիպման 2–րդ րոպեին Գրիգորյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին` միջին քաշային կարգում դառնալով աշխարհի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, հայ քիքբռնցքամարտիկն ունի 46 հաղթանակ և 11 պարտություն։ Հոլանդացին ունի 67 հաղթանակ և 22 պարտություն։

Գրիգորյանի և Գրոնարթոյի նախորդ հանդիպումը կայացել է Փարիզում, 2017թ.–ին։ Այն հայ բռնցքամարտիկի համար անհաջող ավարտ է ունեցել։