ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, լի է ուժերով և պատրաստվում է «փոքրիկի ծնունդին», անպայման` կապուտաչյա։ Այդ մասին Ջիգարխանյանն ասել է «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինձ նորմալ եմ զգում։ Դա շատ բարդ հարց է, քանի որ ես 82 տարեկան եմ։ Ես շատ լավ բժիշկներ ունեմ, նրանք հսկում են ինձ։ Առայժմ ինձ լավ եմ զգում», – ասել է Ջիգարխանյանը։
Ջիգարխանյանը, երկար սպասված նորածնի ծնունդ ասելով, նկատի ունի Բուլգակովի «Մոլյեր» պիեսի ներկայացման պրեմիերան։
«Ներկայացման ծնունդը շատ բարդ գործընթաց է և այնպես է լինում, որ այն ավարտվում է ողբերգությամբ։ Մենք ցանկանում ենք բեմադրել Բուլգակովի «Մոլյեր» մեծ պիեսը։ Կկարողանա՞նք մենք կարդալ այդ տեքստը, կասե՞նք այն խոսքերը, որոնք պետք են։ Ոչ ոք չգիտի։ Ահա, երբ ծնվի երեխան` լավ, դուրեկան, կապուտաչյա, այդ ժամանակ էլ կտեսնենք», – ասել է Ջիգարխանյանը։
Նա հանդիմանել է մարդկանց նրա համար, որ նրանք ապրում են հույսերով և երաշխիքներով և կոչ արել վստահել սեփական անձին, էներգետիկային, զգացմունքներին, որոնք արտիստի կարծիքով նույնպես կարող են խաբել։