Ձմեռը փոշմանե՞լ է. թաց ձյուն, ջերմաստիճանի տատանումներ. եղանակի տեսություն

Ջերմաստիճանի տատանումներ կգրանցվեն նաև առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: