Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Մեր մյուս պատանիները առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 17-ին և 18-ին Իսպանիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Իսրայելյանը մրցաշարում տարել է 5 հաղթանակ։

Մեր մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55 կգ) և Մամիկոն Ավետիսյան (81 կգ) առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից:

Պատանիների հավաքականը հանդես է եկել ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։