ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը պետք է աշխատի Ադրբեջանի դեմ»

Ադրբեջանի նախագահի հայատյաց հայտարարությունները ՀՀ իշխանությունները պետք է ճիշտ օգտագործեն Ադրբեջանի դեմ` ԼՂ խնդրի լուծման բանակցություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

Ի տարբերություն Ալիևի, ով հանդես եկավ Երևանը գրավելու հայտարարությամբ, Սերժ Սարգսյանն ավելի հավասարակշռված ու կառուցողական մեսիջներ է փոխանցում հանրությանն ու դիտորդներին։

«Վերջապես դիտորդները հասկացան, որ ի դեմս Ադրբեջանի մենք գործ ունենք մի բարդ հակառակորդի հետ, ով ապակառուցողական պատկերացումներով է հանդես գալիս և իրենց պատկերացրած այդ կոշտ դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ լուրջ կոմպրոմիսների»,– ասում է Բոզոյանը։

Քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը պետք է աշխատի իր դեմ, և այս գործոնը պետք է ճիշտ օգտագործվի ՀՀ իշխանությունների կողմից` ԼՂ խնդրի լուծման բանակցություններում։