Մահացել է ականավոր լեզվաբան Նինա Հարությունովան

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամը 95 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. 2018 թվականի փետրվարի 17-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուս լեզվաբան Նինա Դավիթի Հարությունովան: Այս մասին նշված է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի կայքում:

«2018 թվականի փետրվարի 17-ին կյանքի 95-րդ տարում մահացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտի գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱ ակադեմիայի պատվավոր անդամ, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտության ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտի գլխավոր թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, փայլուն լեզվաբան-տեսաբան, գիտության ականավոր կազմակերպիչ, համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական Նինա Դավթի Հարությունովան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հարությունովան զբաղվում էր տեսական ձևաբանության և շարահյուսության խնդիրներով, հաղորդակցության տեսության հարցերով, լեզվի փիլիսոփայական և հայեցակարգային վերլուծությամբ և այլ թեմաներով: