Երևանցիներին թեժ երեկո է խոստանում հանրահայտ Modern Talking խմբի մենակատարը

80-ականների լեգենդ, Modern Talking գերմանական խմբի մենակատար Թոմաս Անդերսն ու Modern Talking Band–ը ելույթ կունենան Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. 80-ականների «Ոսկե տղան», լեգենդար Թոմաս Անդերսը երևանցիներին անմոռանալի շոու է խոստացել։

«Ողջույն, բարեկամներ։ Շատ հուզված եմ, քանի որ 2018 թվականի մարտի 27-ին գալիս եմ ձեր քաղաք` Երևան։ Ուզում եմ անմոռանալի շոու կազմակերպել, որի ընթացքում կհանչեն Modern Talking-ի բոլոր հիթերը։ Իսկ դա նշանակում է, որ մեզ մեծ երեկույթ է սպասվում։ Կտեսնվենք Մարզահամերգային համալիրում», — ասել է նա Facebook-ում հրապարակած իր տեսաուղերձում։

Միջոցառումը նախատեսված է մարտի 27-ին։

Համերգի ժամանակ կհնչեն You are my heart, you are my soul, Brother Louie, Cheri cheri Ladi, You can win if you want ստեղծագործությունները և մի շարք այլ հիթեր։