Անհավանական ու զվարճալի պատճառ` արտակարգ վայրէջքի համար. ուղևորն աղտոտում էր ինքնաթիռի օդը

Transavia Airlines–ին պատկանող ինքնաթիռի հրամանատարը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Վիեննայում` անկառավարելի ուղևորի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Փետրվար — Sputnik. Դուբայ–Ամստերդամ չվերթի օդաչուն ստիպված որոշել է արտակարգ վայրէջք կատարել, որովհետև ուղևորներից մեկն անընդհատ «վատ հոտ է հանել» և աղտոտել ինքնաթռի օդը։ Այս մասին հաղորդում է METRO News–ը։

«Չնայած օդաչուի նախազգուշացումներին ուղևորների մեջ ծեծկռտուք է սկսվել, որովհետև նրանցից մեկը փորացավ է ունեցել և չի կարողացել կամ հրաժարվել է իրեն զսպել ու չաղտոտել օդանավի օդը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Վայրէջքից հետո ինքնաթիռ են բարձրացել ոստիկանության աշխատակիցները և 4 ուղևորի իջեցրել են այնտեղից։

Ինքնաթիռից դուրս հանած 4 ուղևորին` 2 տղամարդու և 2 կնոջ, բաց են թողել հարցաքննությունից հետո։ Վրդովված ուղևորները մտադիր են բողոք ներկայացնել ավիաընկերության դեմ, նրանք իրավապահների վարքագիծը նվաստացնող են համարում։