Հայը հարյուր տարի առաջ Ռուսաստանում քաղաք է կառուցել. բնակիչները գտել են նրա լուսանկարը

«Շտապում եմ ուրախությունս հայտնել տայշետցիներին. ինձ բախտ է վիճակվել գտնել Տայշետի համար կարևոր մի մարդու` քաղաքի կառուցապատողի լուսանկարը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. «Տայշետ 24» քաղաքային տեղեկատվական գործակալությունն այսօր գրառում է հրապարակել քաղաքի կառուցապատող Վասիլ Մանուչարովի մասին։ Հրապարակման համար առիթ է հանդիսացել «2431 վերստ։ Տայշետ կայանի ու բնակավայրի կառուցման պատմությունից» գրքույկում հայտնաբերված լուսանկարը։

«Շտապում եմ ուրախությունս հայտնել տայետցիներին. ինձ բախտ է վիճակվել գտնել Տայշետի համար կարևոր մի մարդու` քաղաքի կառուցապատող Վասիլ Լվովիչ Մանուչարովի լուսանկարը։ «2431 վերստ։ Տայշետ կայանի ու բնակավայրի կառուցման պատմությունից» գրքույկում եմ գտել այն», — գրել է հրապարակման հեղինակը։

Այնուհետև գրքույկից մեջբերումներ են ներկայացվում, որոնց համաձայն` ինժեներ Վասիլի Մանուչարովը 1985 թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է քաղաքի շինարարական աշխատանքների ղեկավար։

Փաստաթղթից հայտնի է դառնում` ով է եղել Տայշետի կառուցապատողը։

«Մանուչարով Վասիլի Ասլանովիչ։ 1890 թվականին պարգևատրվել է Ստանիսլավի երրորդ աստիճանի շքանշանով։ Նախարարությունում VIII դասի ինժեներ է։ Ամուսնացած է, ունի մեկ որդի, չորս դուստր։ Բնակության վայրը` Բիրյուս գյուղ։ Ծննդյան թիվը` 1858։ Կրթությունը`Կապի հաղորդման ուղիների ինժեներների ինստիտուտ, ավարտել է 1883 թվականին։ Պետական ծառայության է անցել 22.10.1886 թվականից։ Տեսչությունում աշխատում է 22.10.1886 թվականից։ Ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 1.05.1895 թվականից, հաստիքային ինժեներ է ձևակերպվել 1.05.1895 թվականին»։

Աղբյուրը նաև որոշ տվյալներ է հայտնում Վասիլի Մանուչավովի ընտանիքի մասին։ Նա երկու եղբայր է ունեցել` Հովհաննես և Դավիթ անուններով։ Հովհաննեսը, մասնավորապես, մասնակցել է ժողովրդական շարժմանը, Շլիսելսբուրգի բերդի բանտարկյալ է եղել, հետագայում աքսորվել է Սախալին։

Վասիլի Մանուչարովն ամուսնացած է եղել Եվդոկիա Ալեքսանդրովնայի հետ։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո ամուսինները բնակություն են հաստատել Տայշետում։ Ենթադրվում է, որ Մանուչարովը մասնակցել է Սիբիրի երկաթգծի լեռնային հատվածների վերականգնման աշխատանքներին։

Նրանք որդի է ունեցել, որը երկաթուղային է եղել։

Տայշետը Իրկուտսկի մարզի Տայշետի շրջանի վարչական կենտրոնն է։ Մինչ 1938 թվականը գյուղ է համարվել։ Քաղաքի բնակչությունը մոտ 30 հազարի է հասնում։