Ողբերգություն Իրանում. կործանվել է 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը

Իրանում մարդատար ինքնաթիռ է կործանվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Իրանական ինքնաթիռը, որում 60 ուղևոր կար ընկել է Սպահանի շրջաակայքում, Սեմիր քաղաքի մոտ: Այս մասին հաղորդում է RT-ն ՝ հղում անելով Թասնիմ գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել է Թեհրանից քիչ հեռու ընկած տարածքում: