Անձրև կամ թաց ձյուն կգա. կանխատեսում են օդերևութաբանները

Այս գիշեր Հայաստանի զգալի մասում անձրև կտեղա, իսկ լեռնային գոտիներում` թաց ձյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Փետրվարի 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում փետրվարի 18-ին, 19-ի ցերեկը, 20-22-ը տեղումներ չեն, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Այսօր` փետրվարի 18-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 9-11, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։