Ականատեսը պատմել է Դաղստանի հրաձգության մասին․ ով է հարձակվել եկեղեցու հավատացյալների վրա

Դաղստանական Կիզլյարում բարեկենդանի տոնակատարությունն ավարտվել է փոխհրաձգությամբ, մի հանցագործը չեզոքացվել է, մյուսը փախուստի է դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ականատեսը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Դաղստանի Կիզլյար քաղաքի ուղղափառ եկեղեցու մոտ հրաձգության ժամանակ, հաղորդում է Mash տելեգրամ–ալիքը։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Կիզլյար քաղաքում, անհայտ անձը բարեկենդանի տոնակատարության ժամանակ մտել է եկեղեցի և կրակ բացել։

Հրաձգություն Դաղստանի եկեղեցում․ կան զոհեր

«Ահա այդ (անհասկանալի է) եկեղեցու մոտ սպանել է չորս կանանց, հետո վազել քննչական հանձնաժողովի կողմը։ Արդյունքում` նրան կրակելով սպանել են։ Նրա հետ կին է եղել, նա նույնպես զինված էր, բայց հասցրել է փախչել։ Տղամարդը չի հասցրել, կինը հասցրել է», — հաղորդել է ականատեսը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, չարագործի անձը պարզվել է․ նա 1995թ-ին ծնված տեղի բնակիչ է։

Հրապարակվել է Կիզլյարի եկեղեցում սպանվածների ցուցակը․ Լյուդմիլա Շչերբակովա, Վերա Մորգունովա, Իրինա Սոսիկովա, չորրորդ զոհի անձը դեռ չի հաստատվել։ Վիրավորների շարքոմ են՝ Նադեժդա Կուշնարյովա (1949թ․ ծնվ․), Նատալյա Պլետուխինա (1954թ․ ծնվ․), Վերա Բլիննիկովա (1958թ․ ծնվ․), Մագոմետ Ռամազանով (1982թ․ ծնվ․, ՊՊԾ աշխատակից), Սուլթան Խիզիրիև (1988թ․ ծնվ․, Ռոս գվարդիայի մարտիկ)։

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը։