ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հրաձգության արդյունքում, որը կազմակերպել է տղամարդը Դաղստանում, մահացել է չորս մարդ, ևս հինգը վիրավորվել են, հաղորդում են ԶԼՄ-ները։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Կիզլյար քաղաքում, անհայտ անձը մտել է եկեղեցի բարեկենդանի տոնակատարության ժամանակ և կրակ արձակել։
«Միջադեպը տեղի է ունեցել մոտ 16։20-ին։ Հանցագործը կրակել է ուղղափառ հավատացյալներին, որոնք դուրս են եկել եկեղեցուց», — ասվում է հաղորդագրությունում։ Որսորդական հրացանից կրակած չարագործը չեզոքացվել է ոստիկանության աշխատակիցների հետ փոխհրաձգության արդյունքում։
Որոշ տվյալներով՝ Կիզլյարում հարձակվողները երկուսն են եղել՝ տղամարդ և կին։ Տեղի բնակիչների խոսքերով՝ կնոջը հաջողվել է թաքնվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանցագործը Դաղստանի իրավապահ մարմիններում հաշվառման մեջ չի եղել և ոչ մի արմատական հոսանքի չի հարել։