«Սարատովյան ավիաուղիները» հանդես է եկել կործանված Ան-148-ի օդաչուի պաշտպանությամբ

Մերձմոսկովյան շրջանում կործանված Ան-148 ինքնաթիռն ունեցել է թռիչքային հանձնաժողովի գործող եզրակացությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. «Սարատովյան ավիաուղիները» հերքել է Ան-148 ինքնաթիռի հրամանատարի ժամկետանց բժշկական վկայականի մասին տեղեկատվությունը։ Այդ մասին հաղորդվում է ավիափոխադրողի կայքում։

Օդաչուի որդին ողջ կյանքը երկինք էր երազում. կործանված Ան-148-ի զոհված հայերի մասին

«Օդանավի հրամանատար Վալերի Գուբանովը չվերթը կատարել է՝ ունենալով բժշկական թռիչքային հանձնաժողովի 2018թ-ի փետրվարի 9-ի եզրակացությունը», — ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Մոսկվայի ժամանակով 14։21–ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Ան-148 ինքնաթիռը, որը թռչում էր դեպի Օրսկ, կորել էր ռադարների տեսադաշտից։ Քիչ անց պարզ էր դարձել, որ օդանավը վայր է ընկել։

Օդանավում 71 մարդ է եղել, որից 65-ը` ուղևոր։ Բոլորը մահացել են։ Նրանց մեջ 2 հայ է եղել։