Փհենչհանում գտել են Պյեր դե Կուբերտենի՝ օլիմպիական խաղերի հիմնադրի նմանակին

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադրի և ֆրիսթայլի նորվեգացի վարպետի միջև ապշեցուցիչ նմանությունը նկատել են Փհենչհանում խաղերի կազմակերպիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայտնի նորվեգացի մարզիկ, դահուկորդ ֆրիսթայլեր Ռոբերտ Յոհանսոնը նման է ժամանակակից օլիմպիական խաղերի կազմակերպիչ և պատմաբան Պյեր դե Կուբերտենին։

 

Instagram-ում nմանք կարծիքի են հայտնել օլիմպիական խաղերի պաշտոնական էջը վարողները։ Այսօր նրանք հրապարակել են Կուրբերտենի և Յոհանսոնի զվարճալի լուսանկարը։

 

Կուբերտենի լուսանկարն արված է 1900թ.-ին, իսկ Յոհանսոնինը՝ 2018թ-ին Փհենչհանում։ Մարզիկը ժպտում է և ցույց տալիս նվաճած բրոնզե մեդալը։ Օլիմպիական էջի բաժանորդներին զարմացրել է արտաքին նմանությունը, նրանք հիացական մեկնաբանություններ են գրել։ Հիմնականում դրանք զվարճալի սմայլիկներ են և հաճոյախոսություններ բեղերին։