ՀՀ նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Իրանի ավիավթարի պատճառով բոլոր 66 անձինք զոհվել են. ՀՀ ԱԳՆ-ը պարզել է հայերի առկայությունը

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 18-ին, Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեմիրոմ քաղաքի շրջանում։ Ինքնաթիռում եղել է 66 մարդ, որոնք բոլորը զոհվել են։

ՀՀ ԱԳՆ տվյալներով` ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ էթնիկ հայեր չեն եղել։