Թունավոր սեր. շեքսպիրյան ողբերգություն` Մարտունու գյուղերից մեկում

Թունավոր նյութ խմած կինն այս պահին գտնվում է Մարտունու բժշկական կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Փետրվարի 16-ին, ժամը 19։10-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «էկզոգեն թունավորում՝ ժուկի դեղով» ախտորոշմամբ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 53-ամյա Թ. Ա-ն է, ով նույն օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ 59-ամյա Ս. Ա.-ի հետ, որից հետ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ։ Թ. Ա.-ն այս պահին գտնվում է Մարտունու բժշկական կենտրոնում։