Թուրքիան թունավոր գազ է կիրառել Աֆրինում

Թուրք զինվորականները թունավորող նյութեր են կիրառել Սիրիայի Աֆրին շրջանում, վեց մարդու հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամադը հայտնել է, որ թուրք զինվորականները Արանդա գյուղում թունավոր գազով արկեր են կիրառել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«6 մարդու շտապօգնության բաժանմունք են տեղափոխել խեղդվելու նշաններով»,- ասել է Մոհամադը:

Այս տեղեկությանն ի պատասխան` Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում չեն օգտագործվում նապալմ, քիմիական, կենսաբանական ու միջազգային պայմանագրերով արգելված զենքեր։