ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով` փետրվարի 17-ին, մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սարգսյանը համաժողովում հանդես կգա ելույթով: