Մեքսիկայում ուղղաթիռ է կործանվել. ՆԳՆ ղեկավարը ողջ է մնացել, 13-ը մահացել են

Ավիաաղետը տեղի է ունեցել տեսչական թռիչքի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Մեքսիկայում կործանված ուղղաթիռում են եղել երկրի ՆԳՆ ղեկավար Ալֆոնսո Նավարետեն ու Օահակայի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը։

Պատահարի հետևանքով մահացել են 13 մարդ։ Ինչպես նշված է երկրի գլխավոր դատախազության տարածած հայտարարությունում, դեպքի վայրում հայտնաբերվել են 12-ի դիակները, մեկն էլ մահացել է հիվանդանոցում։

Նախարարն ու նահանգապետը ողջ են մնացել։

Ավիաաղետը տեղի է ունեցել երկրաշարժի գոտում անցկացվող տեսչական թռիչքի ժամանակ։ Այս պասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նախնական տվյալով` ուղղաթիռ վայրէջքի ժամանակ, գետնից 30 մետր բարձրության վրա կորցրել է կառավարումը և ընկել ավտոմեքենան։