Մահաբեր վրաերթ. 71 տարեկան հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վարորդը փախուստի չի դիմել, բայց տղամարդուն չի հաջողվել փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Սերոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում Opel Astra մակնիշի համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի բնակիչ 71-այա Յաշա Բուրչիյանին: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 16-ին, ժամը 23:30-ի սահմանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն և օգնել տղամարդուն տեղափոխել հիվանդանոց, բայց Յաշա Բուրչիյանը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:

Բժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարորդը սթափ է եղել։