Բանտ չեք ուզո՞ւմ, ԱՄՆ անձնագիր ստացեք. Կարո Փայլանը` լրագրողներին

Պատգամավորը հիշեցրել է, որ Թուրքիայի դատարանից դուրս է եկել միայն Գերմանիայի քաղաքացիություն ունեցող թուրք լրագրողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է վեց լրագրողի ցմահ ազատազրկման դատապարտելու որոշումը։

Փայլանն ասել է, որ նրանք գերի են սեփական երկրում։

Ինչո՞ւ Փայլանը Դինք չէ, կամ ինչի՞ համար են Թուրքիայում հայի սպանել

«Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի անձնագիր չունեցող գերիները Թուրքիայում «բազարի» առարկա չլինելու պատճառով ցմահ ազատազրկում են ստանում»,- ասել է նա։

Փայլանը նկատի է ունեցել գերմանական Die Welt-ի թղթակից Դենիզ Յուջելին ազատ արձակելու փաստն ու ցմահ ազատազրկման դատապարտված Մեհմեդ և Ահմեդ Ալթան եղբայրներին։

Ալթան եղբայրները ցմահ ազատազրկվել են միայն այն բանի համար, որ հեղաշրջումից առաջ իրենց հրապարակումներից մեկում գրել են` Էրդողանը շուտով կհեռանա։