ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Բանակում սմարթֆոնների բումից հետո հիմա իրավիճակը բարելավվել է»

Հայկական բանակում մշտապես աշխատանքներ են տարվում, որպեսզի զինվորներն առաջնագծում բջջային սարքեր չօգտագործեն։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` իրավիճակն անհամեմատ բարելավվել է։
Sputnik
Արծրուն Հովհաննիսյան

«Ցանկացած բանակ այդ ուղղությամբ աշխատում է։ Մենք նույնպես աշխատում ենք այն ուղղությամբ, որ առաջնագծում բջջային սարքեր չօգտագործեն։ Ինչպես կարգապահության ցանկացած ասպեկտում, այնպես էլ այստեղ երբեք չես կարող ասել, որ կատարյալ արդյունք կլինի»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հեռախոսների բումի հետ համեմատելու դեպքում այսօր իրավիճակը կարելի բավարար գնահատել։ Երբ սմարթֆոնները նորաձև էին, այդ ժամանակ իրավիճակը շատ վատ էր։