ՌԱԴԻՈ

Վարդանով. «Զինվորականները հասկանում են, որ լուսանկար հրապարակելը վտանգավոր է»

Հայաստանում առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է զինվորականների հրապարակած լուսանկարների ու սմարթֆոնների վտանգի մասին։
Sputnik
Վովա Վարդանով

Վարդանովի կարծիքով` համացանցում լուսանկարների հայտնվելն ամենամեծ խնդիրը չէ, քանի որ զինծառայողները քիչ թե շատ հասկանում են, թե իրենց կյանքի համար որքան վտանգավոր է սոցցանցերում լուսանկարներ տեղադրելը։

Սակայն, նրա խոսքով, միակողմանի մոտեցում կա GPS համակարգով հեռախոսների օգտագործման հարցում։

«Զինվորներին զրկում են դրանցից, իսկ սպաներին, որոնց գտնվելու վայրն ավելի կարևոր է, ոչ։ Չէ՞ որ առաջնագծում զինվորի գտնվելու վայրը հայտնի է. հակառակորդը տեսնում է խրամատը։ Իսկ հրամանատարական դիտորդական կետը շատ հաճախ քողարկված է, սակայն GPS համակարգի կամ նույնիսկ երկու օպերատորների միջոցով հեշտությամբ կարելի է պարզել, թե որտեղ է գտնվում սպայի հեռախոսը», — ասաց Վարդանովը։

Նրա խոսքով` սրա դեմ պայքարել է պետք։