Յուլյան Հայաստանի համար օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլյա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Վոդոպյանովան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել է 56 մարզիկ: Այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:

Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-18-ը: