ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Հայկական բանակում սմարթֆոնների օգտագործման հետ կապված իրավիճակը փոխվել է»

Հայկական բանակում պե՞տք է սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը, թե՞ ոչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցին պատասխանել է տեղեկատվական հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Sputnik
Սամվել Մարտիրոսյան

Փորձագետի կարծիքով` հայկական բանակում սմարթֆոնների օգտագործման հետ կապված իրավիճակը փոխվել է դեպի լավը։

«4-5 տարի առաջ սոցցանցերում կարելի էր շատ մանրամասն տեղեկություն կազմել մեր բոլոր ռազմական կետերի վերաբերյալ` սկսած դիրքերից մինչև զինտեխնիկայի քանակ։ Հիմա, կարծես թե, ինչ-որ աշխատանքներ տեղում վարում են, և այդօրինակ տեղեկությունները պակասել են»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով`ամեն ինչ կախված է ՊՆ-ից, պետք է լինեն մասնագետներ, որոնք ռիսկերը կհասկանան և կանխարգելիչ գործողություններ կանեն։

Ի վերջո, ոչ միայն պետք է հակառակորդը մոնիտորինգ անի, այլև մենք։