ՌԱԴԻՈ

Գալստյան. «Այնպիսի մարդկանց եմ հաղթել, որոնց ուրիշ մրցումներում պարտվել եմ»

Փհենչհան մեկնած հայ դահուկորդուհին Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր ելույթի մասին` նշելով, որ գոհ է իր արդյունքից։
Sputnik
Կատյա Գալստյան

Դահուկորդուհի Կատյա Գալստյանը կարծում է, որ մեկնարկի սկզբում պիտի չշտապեր, այդ դեպքում արդյունքն ավելի լավ կլիներ։

«Սկզբում, երբ մեկնարկ վերցրի, չպետք է շատ չշտապեի, որպեսզի կարողանայի մրցատարածությունը հաղթահարել։ Ես ինձնից գոհ եմ։ Այնպիսի մարդկանց եմ հաղթահարել, որոնց ուրիշ վարկանիշային մրցումներում պարտվել եմ»,- ասաց նա։

Նշենք, որ Փհենչհանում դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում Կատյա Գալստյանը զբաղեցրել է 72-րդ տեղը: