Իվետա Մուկուչյանը կրքոտ նկարներ է հրապարակել` ցուցադրելով մարմնի դաջվածքները

Հայկական էստրադայի աստղ, հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը կրքահարույց լուսանկարներում ի ցույց է դրել թիկունքին արված մեծ դաջվածքները` կնոջ սաղավարտավոր գլուխն ու այլ խորհրդանիշեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ- 2016» երգի մրցույթի մասնակից Իվետա Մուկուչյանը շարունակում է գովազդել իր նոր «Սիրում եմ քեզ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը` ժամանակ առ ժամանակ հոլովակից լուսանկարներ հրապարակելով իր Instagram-ի էջում։ Նոր հրապարակված լուսանկարներում երգչուհին ի ցույց է դրել մեջքի դաջվածքները` փետրավոր սաղավարտով կնոջ գլուխը և տարբեր խորհրդանշաններից բաղկացած պատկերը։

«Սիրահարվել եմ քեզ» հոլովակի նկարահանումից մի հատված«,- մակագրել է երգչուհին իր լուսանկարը։

Հավանաբար Իվետան նոր է ցուցադրում իր դաջվածքները, քանի որ նրա երկրպագուները զարմացական ու հիացական մեկնաբանություններ են թողել նկարների տակ։ «Իվետան դաջվածքներ ունի՞»,- զարմացած հարցրել է երգչուհու բաժանորդներից մեկը։

Հիշեցնենք, որ վերջերս երգչուհին նոր տեսահոլովակ թողարկեց` «Սիրահարվել եմ քեզ» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը, երգի երաժշտության հեղինակը ինքը` Իվետան է, իսկ խոսքինը գրել է Ավետ Բարսեղյանը։
Հայաստանհասարակություն