iPhone-ը հնարավոր է մեկ SMS հաղորդագրությամբ շարքից հանել

iPhone-ը հնարավոր է մեկ SMS հաղորդագրությամբ անպիտան իր դարձնել: Դրա համար հարկավոր է հատուկ խորհրդանշան ուղարկել այն մարդու հեռախոսահամարին, ով iPhone է օգտագործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ուղարկված հաղորդագրության բովանդակությունը հասցեատերը չի տեսնի, այն հնարավոր չէ կարդալ, սակայն դրա պատճառով հեռախոսի բոլոր հիմնական հավելվածների աշխատանքը կսկսի խափանվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով MobileWorld-ին:

Ըստ տեղեկատվության՝ սմարթֆոնը շարքից հանելու համար հարկավոր է հաղորդագրությամբ ուղարկել հնդկական տելեգու լեզվում առկա այս նշանը՝ జ్ఞా:
Այն բանից հետո, երբ սմարթֆոնի տերը կստանա այդ նշանի պարունակությամբ հաղորդագրությունը, նրա հեռախոսը կդադարի աշխատել, հեռախոսի բոլոր հիմնական հավելվածների աշխատանքը կխափանվի:

Apple ընկերությունը դեռ չի շտապում այս կապակցությամբ մեկնաբանություն տալ՝ հավանաբար խուսափելով իր արտադրանքի հակագովազդից: