Հայերի խարդախությունը տապալվել է Թբիլիսիում

Հայերը փորձել են ձուլակտորներ իրացնել մետրոյի կայարանի տարածքում գտնվող խոշոր բորսայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Վրաստանի ոստիկանությունը ՀՀ երկու քաղաքացու է ձերբակալել Թբիլիսի մետրոյի «Կայարանային հրապարակ» կայանի մոտ։ Այսօր այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական դեպարտամենտի փոխտնօրեն Դավիթ Լավաբիձեն։

«Նրանց ձերբակալել են հանցանքի վայրում։ Հայաստանի քաղաքացիները փորձել են խարդախ ճանապարհով իրացնել ավելի քան 10 հազար լարի (ավելի քան 4 հազար դոլար) արժեցող 100 գրամանոց ոսկու ձուլակտորը»,- ասել է Լացաբիձեն։

Նրա խոսքով` այսպես կոչված ձուլակտորները տարբեր մետաղների խառնուրդ են եղել։ Կեղծարարներին 4-9 տարվա ազատազրկում է սպառնում։