Քոչվոր ուղտապաններ.գերմանացի քաղաքական գործիչը թուրքերին հիշեցրել է Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայում ներքաղաքական բանավեճերը տեղափոխվել են քննարկումների ավելի բուռն հարթակ. թուրքերին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Գերմանիայի թուրք համայնքը մտածում է ծայրահեղ աջակողմյան գերմանացի քաղաքական գործիչ, Սաքսոնիա Անհալթ երկրամասում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության շրջանային բյուրոյի նախագահ Անդրե Բուրգին դատի տալու մասին, հաղորդել է թուրքական Sabah–ը։

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նման մտորումների համար առիթ է հանդիսացել Բուրգի մեկնաբանությունը` գերմանական ՆԳՆ լիազորություններն ընդլայնելու իշխող կուսակցության գաղափարի մասին. գերատեսչությունը նոր «խմբագրմամբ» ստացել է «հայրենիքի նախարարություն» ոչ պաշտոնական անվանումը։ Գերմանիայի թուրքերն այդ գաղափարը թշնամաբար են ընդունել և քննադատել, Բուրգը նրանց պատասխանել է։

«Այդ սերմեր վաճառողների խղճին մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունն է։ Եվ նրանք ցանկանում են մեզ ինչ-որ բան ասե՞լ մեր պատմության և մեր հայրենիքի մասին։ Նրանք խելագար են։ Այդ ուղտապաններին պետք է հետ ուղարկել այնտեղ, որտեղ նրանց տեղն է», – ասել է նա։

Գերմանիայի թուրքական համայնքին դա դուր չի եկել։ Ընդ որում, դատական հայց ներկայացնելու մասին որոշում դեռ չի ընդունվել։