Հայ մարզիկն ասել է, թե մարզչի որ խորհուրդն է նրան հաղթող դարձրել

Հանրահայտ մարզիկ Էդուարդ Վարդանյանը Instagram սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որը հիացրել է բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Խառը մարտարվեստի մարզիկ Էդուարդ Վարդանյանը մի անգամ իր մարզչից անգին խորհուրդ է ստացել, որը դարձել է կյանքում նրա նշանաբանը։

Հայ մարզիկը Instagram սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա պատմում է իր մասին և մարզվում։

 

«Ես միշտ ցանկացել եմ ընդունել մարտահրավերները և պայքարել ուժեղների հետ։ Մի անգամ մարզիչս մի արտահայտություն արեց, որն իմ նշանաբանը դարձավ ամբողջ կարիերայի ընթացքում` կարգապահությունը հարվածում է կարգին», – ասել է Վարդանյանը։

Արսեն Գուլամիրյանը կպայքարի WBA Regular տիտղոսի համար

Եթե դու կարգապահ ես, եթե դու ջանասիրաբար մարզվում ես, ապա ամեն ինչ կանես, որպեսզի հաղթես, վստահ է մարզիկը։

Վարդանյանի խոսքով` մարզիկը մշտապես պետք է ձգտի զարգանալ, անցնի ինչ-որ դժվարությունների, անհաջողությունների միջով, ու այդպես ամբողջ կյանքում։

Նա տեսահոլովակի տակ գրել է. «Կարգապահությունը հարվածում է կարգին։ Հաջողության իմ հիմնարար ընկալումը»։

«Ես ձգտում եմ իմ առաքելությունն առաջ տանել, միաժամանակ հավատարիմ մնալ ինքս ինձ։ Ես երկրպագուներ ունեմ, որոնք հոգով և սրտով անհանգստանում են ինձ համար, ես չեմ կարող հուսախաբ անել նրանց։ Ես ձգտում եմ գեղեցիկ և տեսարժան մենամարտեր անցկացնել։ Իսկ ի՞նչն է դրդում ձեզ նոր բարձունքների», – գրել է մարզիկը։

Վարդանյանի բաժանորդներն իսկույն սատարել են սիրելի մարզիկին` բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրելով. «Հոգով և սրտով քեզ հետ ենք», «Ապրես», «Հայաստանի արժանի զավակ», «Ուժի, խելքի և գեղեցկության համադրություն»։