Արսեն Գուլամիրյանը կպայքարի WBA Regular տիտղոսի համար

Մարսելում տեղի կունենա մենամարտ ֆրանսիահայի և բելգիացու միջև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Արսեն Գուլամիրյանը և բելգիացի Ռիյադ Մերհին մարտի 24–ին Մարսելում կմրցեն առաջին ծանր քաշային կարգում WBA Regular տիտղոսի համար։ Այդ մասին հաղորդում է «Սովետսկի սպորտ» պորտալը։

Հետաքրքիր է, որ 30–ամյա հայը բնակվում է Ֆրանսիայում, իսկ 25–ամյա բելգիացին` Կոտ դ'Իվուարում։

Սլավիկ Հայրապետյան. Երազում եմ այն մասին, թե երբ եմ հասնելու մահճակալին ու քնեմ

Ավելի վաղ WBA Regular  գոտին պատկանել է կուբացի Յունիոր Դորտիկոսին։ Սակայն նա պարտություն է կրել ռուսաստանցի Մուրատ Գասիևի հետ մենամարտում։

Միաժամանակ, WBA կանոնների համաձայն, տիտղոսը չի կարող անցնել Գասիևին, քանի որ նա արդեն ունեցել է IBF գոտի։ Արդյունքում, Գասիևը դարձել է WBA լիարժեք չեմպիոն։ Թեև նման դեպքերում հաղթողին շնորհվում է WBA Super գոտի։

Նշենք, որ Գուլամիրյանը և Մերհին զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղը WBA վարկանիշում, իսկ երրորդ տեղում է ռուսաստանցի Մաքսիմ Վլասովը։ Միաժամանակ WBA–ն սահմանել է, որ մարտի հաղթողը Գուլամիրյանն է. Մերհին պարտավոր է հանդիպել Վլասովի հետ 120 օրվա ընթացքում։

Գուլամիրյանը եղել է Ֆրանսիայի միակ ներկայացուցիչը, որն ուղեգիր է նվաճել 90 կգ քաշային կարգում, սակայն նա չի մասնակցել օլիմպիադային։

Արսեն Գուլամիրյանը ծնվել է Հայաստանում։ 7 տարեկանում նա տեղափոխվել է Ֆրանսիա։ Արսենը սկսել է զբաղվել բռնցքամարտով 13 տարեկանից։ 15 տարեկանում նա արդեն դարձել է Ֆրանսիայի պատանեկան չեմպիոն։ Արդյունքում նա մի քանի տիտղոս է նվաճել Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս։ Արսենը Ֆրանսիայի մինչև 18 տարեկանների եռակի չեմպիոն է։