Հայ ուսանողներն արժութային բորսա են ստեղծել «թեժ» տեխնոլոգիայի հիման վրա

Երևանում կայացած բլոքչեյն–հաքաթոնում ներկայացվել են նախագծեր «խելացի» պայմանագրերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. 17 տարեկան ուսանող Արմեն Պարոնիկյանը և նրա ընկերները ստեղծել են բլոքչեյն համակարգ` կրիպտոարժույթների ֆյուչերսային գործարքների համար։ Համակարգում գործարքները (արդեն հայտնի տեխնոլոգիայով) կհեշավորվեն և կպաշտպանվեն հնարավոր աղավաղումներից։

Հաջորդ փուլում մշակողների թիմը (կոչվում է Armen) ցանկանում է համակարգին միացնել անկախ փորձագետներին, որոնք կհաստատեն գործարքների իսկությունը։

Ֆինանսական սարսափ պատմություններ․ կկարողանա արդյո՞ք «եվրասքոինը» մրցակցել դրամի հետ

Բլոքչեյնում ֆյուչերսային գործարքների վրա աշխատում է ևս մեկ թիմ` HiLearn։ Նրանք մշակել են հավելված գործարքների հեջավորման համար։ Մասնակիցները նախօրոք տվյալների բազային փոխանցում են գումար և ապահովագրում իրենց փոխարժեքների ապագա տատանումներից, ասում է թիմի մասնակից Վարդգես Մամբրեյանը։

Որպեսզի «խելացի» պայմանագիրն աշխատի, պետք է հետևել դրա պայմանների կատարմանը, որոնց մասին պայմանավորվել են վաճառողը և գնորդը։ Օրինակ` բորսային գնանշումներին, ավիաչվերթների չվացուցակին, անգամ նույնիսկ «Արսենալ» – «Մանչեսթեր» խաղին։ Այդ տեղեկատվությունը ստուգում են «օրակուլները» (oracles)։ Triengine թիմը մշակել է դրույթ, որը հեշտացնում է ստուգված աղբյուրներից նման տեղեկատվության ավտոմատ մոնիտորինգը։

Եվս մեկ թիմ` ծրագրավորողներ Սուրեն Մովսիսյանը, Հայկ Սաֆարյանը և Գեղամ Այվազյանը, մշակել են կրիպտոարժույթների միջոցով բժշկական ծառայությունների համար վճարելու տարբերակ։ Տեսականորեն ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի հեշտ ներգրավել արտասահմանցի հաճախորդներին, իսկ հիվանդանոցները` ավելի շատ պատվերներ ստանալ։

Մտնելով համակարգ` հաճախորդը կարող է տեսնել նրանց առաջարկները։ Իսկ կնքվող գործարքները կհաստատի անկախ փորձագետների խումբը։ Դրա համար թիմը ցանկանում է մշակել կրիպտոարժույթների դրամապանակների կառավարման հավելված։

Այդ նախագծերը ներկայացվել են վերջերս տեղի ունեցած բլոկչեյն–հաքաթոնում, որի կազմակերպիչները եղել են Hero House, Zap և YLedger ընկերությունները, իսկ համակազմակերպիչը` կրիպտոարժույթների դիլեր Նիք Սպանոսը Նյու Յորքից։ Հայաստանում այդ նախագիծը նրա համար առաջինն է, բայց ոչ վերջինը, հավաստիացնում է անձամբ։