Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ընդունվել է միանգամից 2 բանաձև. Հայոց ցեղասպանության մասին և երկրի պետքարտուղարի Հայաստան այցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է NLTimes-ը պորտալը: Նիդեռլանդների խորհրդարանի մյուս որոշմամբ` երկրի պետքարտուղարը պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մասնակցի Հայաստանում ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը:

Մորգենթաու. «ԱՄՆ–ն և անձամբ Թրամփը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»

Այս 2 նախագիծն էլ արժանացել է երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը հավանությանը։

Նախագծերը ներկայացրել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորդևինդը: Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծ մասը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:

Սպասվում է, որ այս որոշումը կհանգեցնի Նիդեռլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացմանը:

Հիշեցնենք, որ երկրների միջև հարաբերությունները լարվել են, երբ Նիդեռլանդները թույլ չեն տվել թուրք նախարարներին մուտք գործել երկիր՝ Թուրքիայում հանրաքվեի հարցով Նիդեռլանդներում հանրահավաքներ իրականացնելու համար: Հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները ձախողվել են, և Նիդեռլանդները պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայից իր դեսպանին: