Արարատի նոր մարզպետ կդառնա ՀՀԿ-ի համար 18 202 ձայն ապահոված մարդը

«Չորրորդ իշխանություն» տվյալներով` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին։ հայտնի է, թե ով կփոխարինի նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ««ՉԻ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերևներում դժգոհ են Արարատի մարզում ընթացող գործընթացներից և մարզպետի աշխատաոճից: Խոսվում է նաև մարզպետի նոր թեկնածուի մասին:

Ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, որը ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է դարձել թիվ 5 ընտրատարածքից:

Հիշեցնենք, որ նա հարազատ ՀՀԿ-ի համար ապահովել էր 18 հազար 202 ձայն: Այդ ձայները ստանալու համար Մուրադյանը զգալի ֆինանսական ռեսուրսներ էր ներդրել. այժմ փողերը հետ բերելու ժամանակն է»: